Jump to content

Ալիսիա Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալիսիա Կիրակոսյան
Ծնվել էհուլիսի 13, 1936(1936-07-13)[1][2]
ԾննդավայրԿորդովա, Արգենտինա[1][2]
Վախճանվել էմայիսի 22, 2014(2014-05-22)[3] (77 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի և թատրոնի դերասանուհի
Լեզուիսպաներեն[1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարան[1]
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
Ալիսիա Կիրակոսյան Վիքիքաղվածքում
Ալիսիա Կիրակոսյան Վիքիդարանում
 Alicia Ghiragossian Վիքիպահեստում

Ալիսիա Գուրգենի Կիրակոսյան (իսպ.՝ Alicia Ghiragossian, հուլիսի 13, 1936(1936-07-13)[1][2], Կորդովա, Արգենտինա[1][2] - մայիսի 22, 2014(2014-05-22)[3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[4]), հայ բանաստեղծուհի, ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2007

Գրել է իսպաներեն, հետո նաև՝ հայերեն և անգլերեն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 10 տարի խաղացել է թատրոնում։ 1968 թվականին փոխադրվել է Լոս Անջելես (ԱՄՆ)։ Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Մեկ օրում հինգ ձայն», լույս է տեսել 1966 թվականին։ Իսկ հայ ընթերցողը նրան ճանաչեց 1967-1971 թվականների բանաստեղծ Վահագն Դավթյանի հրաշալի թարգմանությամբ հրատարակված «Արմատ և էություն» բանաստեղծությունների ժողովածուով (թարգմ. իսպաներենից), 1972 թվականին Սփյուռքի հայության համար նույն գիրքը վերահրատարակվեց, (1967, իտալ.), «Հայաստանյան ապրումներ» (1970), «Բանաստեղծություններ» (1972) ժողովածունները։ Նրա «Պեդրո Ամոր» (1969) պիեսը ներկայացվել է Բուենոս Այրեսի «Փայրո» թատրոնում։

Ալիսիա Կիրակոսյանի պոեզիայի թեմատիկ առանցքն են կազմում սերը, մայրությունը, հայրենիքը և փիլիսոփայական խոհը։ Նա գերտարածական կոչվող բանաստեղծական շարժման (1969) հիմնադիրն է (տեսությունը հրապարակել է իսպաներեն, հայերեն և անգլերեն՝ 1992 թվականին)։ Նրա պոեզիան բնորոշվում է ներաշխարհի պատկերներով, արդիական լեզվամտածողությամբ, բանաստեղծական վերաիմաստավորումների ինքնատիպությամբ։

Ալիսիա Կիրակոսյանի որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն։

Կիրակոսյանը քանիցս այցելել է Սովետական Հայաստան (առաջին անգամ 1967 թվականին), որից մի քանի տարի անց գրել է «Նամակ առ Հայաստան» բանաստեղծությունը։ Իր վերջին շրջանի գործերում անդրադարձել է դարավերջի հայաստանյան պատմական իրադարձություններին[5]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է.

  • իսպաներեն՝ «Մեկ օր, հինգ ձայն» (1966), «Էություն և կետադրություն» (1967), «Պեդրո Ամոր» (1969), «Ժամանակի, սիրո, խաղաղության մեջ» (1970), «Երկուքի ոլորտ» (1972), «Հակաշխարհ» (1972), «Մոխիրներից հետո և նամակ առ Հայաստան» (1972), «Մայրության քերթվածներ» (1989),
  • հայերեն՝ «Արմատ և Էություն» (1967), «Նամակ առ Հայաստան» (1979), «Խորան I» (1992), «Խորան II» (1992), «Անդենական զրույցներ» (1992), «Ամբողջական երկեր» (2005, ներառված են «Հարցազրույց Աստծու հետ», «Սիրո մեկուկես հազարամյակ» գործերը),
  • անգլերեն՝ «Սեր և մայրություն բառերից այն կողմ» (1992), «Մտորում բառից այն կողմ» (1992), «Արմատ բառից այն կողմ» (1992), «Բեմ՝ երկնքի համար» (1992)
  • եռալեզու՝ «Բանաստեղծություն և գերտարածություն» (1994), «Խաղաղություն քվանտային» (2005) գրքերի։
  • Երկեր, Լոս Անջելես, 1997։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. 3,0 3,1 3,2 http://www.tert.am/en/news/2014/05/24/alicia-giragossian/
  4. է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսեան(չաշխատող հղում)
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դոլուխանյան Ա., «Ալիսիա Կիրակոսյանի քնարերգությունը», Երևան, 1999։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվացված 2016-03-04 Wayback Machine

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 451
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսիա Կիրակոսյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսիա Կիրակոսյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսիա Կիրակոսյան» հոդվածին։